կարևոր
937 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-23 10:25

Շախմատի համաշխարհային օլիմպիադան կարող է հետաձգվել

Շախմատի համաշխարհային օլիմպիադան կարող է հետաձգվել

 Շախմատի համաշխարհային օլիմպիադան հնարավոր է, որ հետաձգվի:

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Աշխարհում կորոնավիրուսային պանդեմիայի տարածման հետ կապված՝ Շախմատի միջազգային ֆեդերացիան քննարկում է համաշխարհային Օլիմպիադայի անցկացման ժամկետները: ՖԻԴԵ-ն, մասնավորապես, նշում է, որ առաջացել են մի շարք կազմակերպչական խնդիրներ, և մրցաշարի անցկացման հետ կապված վերջնական որոշումը կկայացվի մայիսին:

Շախմատի համաշխարհային օլիմպիադան այս տարի պետք է կայանա օգոստոսի 5-17-ը Մոսկվայում։