կարևոր
1198 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-23 09:19

Երեւանի բնակարաններից մեկում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Երեւանի բնակարաններից մեկում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Մարտի 22-ին, ժամը 23:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում 3 կիլոգրամանոց գազի բալոնից առկա է արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Հրդեհը մարվել է ժամը 23:30-ին: Այրվել է բալոնից արտահոսած գազը: