կարևոր
3103 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-23 02:36

Մենք պատերազմում ենք անտեսանելի թշնամու դեմ, բայց կհաղթենք ավելի շուտ, քան սպասվում է․ Դոնալդ Թրամփ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն «աղետի գոտի» է հայտարարել Վաշինգտոնի և Նյու Յորքի նահանգներում՝ կորոնավիրուսի նոր տեսակի արագ տարածման պատճառով։ Սա թույլ կտա հավելյալ միջոցներ հատկացնել նահանգներին՝ վարակի դեմ պայքարելու համար։ Թրամփը նշել է, որ նման որոշում շուտով կընդունեն նաև Կալիֆորնիայի համար։ 

Վաշինգտոնը, Կալիֆորնիան և Նյու Յորքը կորոնավիրուսից առավել տուժած ամերիկյան նահանգներն են։

«Մենք պատերազմում ենք անտեսանելի թշնամու դեմ, բայց մենք կհաղթենք այս պատերազմում ավելի շուտ, քան սպասվում է»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ Սպիտակ տանը կայացած ասուլիսի ժամանակ։

Ի դեպ, Թրամփը կորոնավիրուսը նորից  «չինական վարակ» է անվանել։ Ավելի վաղ, Չինաստանի իշխանությունները դժգոհություն էին հայտնել ԱՄՆ նախագահի այս ձևակերպման առնչությամբ։ Սակայն Դոնալդ Թրամփն էլ, իր հերթին, բողոքել էր Չինաստանի պաշտոնյաներից մեկի այն հայտարարությունից, թե վարակը Չինաստանում տարածել են ամերիկացի զինվորականները։

Իր հերթին ԱՄՆ փոխնախագահ Փենսը մամուլի ճեպազրույցի ընթացքում հաստատեց. ԱՄՆ-ում վարակակիրների թիվը մի փոքր ավել է քան 30.000-ը։