կարևոր
6982 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-23 10:01

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 194-ի․ ԹԱՐՄԱՑՈՒՄ 10:00 23․03․20

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 194-ի․ ԹԱՐՄԱՑՈՒՄ 10:00 23․03․20

Հայաստանում մարտի 23-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 4 դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 194-ի։ Ապաքինվել է 2 անձ:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ նշել էր, որ վարակվածների թիվը ավելացել է 4-ով՝ հասնելով 194-ի: Փաստորեն այսօր առավոտյան այդ թիվը մնացել է անփոփոխ:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Մարտի 21-ին արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։