Իտալական «Միլան»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարիերան ավարտելուց հետո կարող է մարզչական աշխատանքի անցնել:
Այս մասին գրում է Sport Mediaset-ն: Իբրահիմովիչը կարող է ավարտել կարիերան ընթացիկ մրցաշրջանի ավարտին:
Զլատան Իբրահիմովիչը իր կարիերայի ընթացքում հաղթել է Նիդերլանդների, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի առաջնություններում, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող: Շվեդիայի հավաքականի կազմում անցկացրել է 116 հանդիպում` դարձել 62 գոլի հեղինակ: