կարևոր
1910 դիտում, 1 տարի առաջ --> 2020-03-22 23:05

Ես իմ բարոյական պարտքն եմ համարում հայտարարել, որ ինձ մոտ COVID-19 թեստը դրական է․ Պլասիդո Դոմինգո

«Ես իմ բարոյական պարտքն եմ համարում հայտարարել, որ ինձ մոտ COVID-19 թեստը դրական է»,- Ֆեյսբուքյան իր էջում այս բովանդակությամբ գրառում է կատարել  իսպանացի օպերային, երգիչ, դաշնակահար, դիրիժոր Պլասիդո Դոմինգոն։ 

«Իմ ընտանիքն ու ես կմնանք ինքնամեկուսացման մեջ այնքան ժամանակ, ինչքան անհրաժեշտ կլինի։ Այս պահի դրությամբ մենք մեզ լավ ենք զգում։ Ես բոլորին խնդրում եմ զգույշ լինել, հետևել խորհուրդներին, լվանալ ձեռքերը, պահպանել հեռավորությունը, անել ամեն հնարավորը՝ կանխելու վարակի հետագա տարածումը, և ամենակարևորը՝ մնացե՛ք տանը, եթե կարող եք»,-գրել է 79-ամյա Դոմինգոն։