20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
ՀՀ կառավարությանը հաջողվել է կանգնեցնել Հայաստանում կորոնավիրուսի տարածման Էջմիածնի ճյուղի զարգացումը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսի 194 դեպք, և կարևոր է արձանագրել, որ այդ դեպքերի ավելի քան 70-75%-ը ճյուղավորված են Էջմիածնի և արտադրամասի դեպքերից: Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ Էջմիածնի ճյուղի զարգացումը կարողացել ենք կանգնեցնել, հիմա աշխատում ենք կանգնեցնել արտադրամասի ճյուղի հետագա զարգացումը»,- ասաց Փաշինյանը
Ըստ վարչապետի՝ 60-65-ից բարձր տարիքային խմբում ունենք 9 հիվանդ, 70-ից բարձր՝ երեք հոգի, 80 տարեկանից բարձր հիվանդ չունենք:
«Աշխարհն այս պահին անորոշությունների և փնտրտուքների մեջ է, թե ինչպես պայքարել կորոնավիրուսի դեմ: Չկա մի երկիր, որը կարող է ասել, թե պատրաստ էր համաճարակին և գիտի, թե ինչպես հաղթահարել այս իրավիճակը և թե որքան է շարունակվելու այն: Կա կանխատեսում, որ համաճարակը կարող է տևել մեկ տարի կամ ավելին»,- ասաց Փաշինյանը:
Խոսելով ռազմավարության մասին՝ Փաշինյանն ընդգծեց, որ մեծագույն խնդիրը ոչ միայն կորոնավիրուսի տարածումը կանխելն է, որքան ապահովումը, որպեսզի մահեր չգրանցվեն կամ ունենանք նվազագույն թվով մահացության դեպքեր:
Մյուս կարևոր հարցը, ըստ Փաշինյանի, տնտեսական ռազմավարական մոտեցումների հարցն է: «Կայացրել ենք մի շարք կարևոր որոշումներ: Ըստ էության, որոշել ենք լայն աջակցություն ցուցաբերել տնտեսվարողներին և տնտեսությանը, բայց դա պետք է ուղղված լինի տնտեսվարողների միջոցով մարդուն և մարդկանց: Պատրաստում ենք փաթեթ, որպեսզի արտոնյալ վարկեր տրամադրենք աջակցության կարիք ունեցող ընկերություններին»,- նշեց Փաշինյանը: