կարևոր
1802 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-22 20:25

Վթար` Կոմիտասի պողոտայում. կա տուժած

Վթար` Կոմիտասի պողոտայում. կա տուժած

Մարտի 22-ին, ժամը 17:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ «Արաբկիր» հանրախանութի մոտակայքում, քաղաքացուն վրաերթի են ենթարկել և գտնվում է երթևեկելի գոտում: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Daewoo» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացուն:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: