կարևոր
1986 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-22 19:29

Պրեմիեր լիգան կարող է վերսկսվել հունիսի 1-ից

Պրեմիեր լիգան կարող է վերսկսվել հունիսի 1-ից

Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 1-ից: Այս մասին գրում է BBC-ն:

Ակումբների ղեկավարությունները ցանկություն ունեն առաջնությունը եզրափակել մինչև հունիսի 30-ը, երբ ավարտվում են ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետը:

Այժմ Պրեմիեր լիգայի առաջատարը «Լիվերպուլ»-ն է, որն ունի 82 միավոր: Ակումբը 25 միավորով առաջ է  «Մանչեսթեր Սիթի»-ից: Առաջնության ավարտին մնացել է 10 տուր:

Հիշեցնենք, որ Ֆուտբոլի եվրոպական մի շարք առաջնություններ դադարեցվել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: