Մարտի 22-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում Գյումրիի բնակիչ, 22-ամյա Ավետիս Մանդալլյանը՝ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում իր վարած Infiniti մակնիշի 70 FX 170 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գյումրի քաղաքի բնակիչ, 42-ամյա Միքայել Բարիկյանին:
Ինչպես հաղոդրդում է SHAMSHYAN.com-ը՝ վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Գյումրու հիվանդանոց, որտեղից էլ՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կարգադրությամբ, սանավիացիայով տեղափոխվել է Երևան: