կարևոր
1238 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-22 18:17

ԱՀ ԿԳՍ նախարարությունը քայլեր է ձեռնարկում ուսուցման այլընտրանքային ձևերի և մեխանիզմների գործարկման ուղղությամբ

 ԱՀ ԿԳՍ նախարարությունը քայլեր է ձեռնարկում ուսուցման այլընտրանքային ձևերի և մեխանիզմների գործարկման ուղղությամբ

 Ի կատարումն ԱՀ կառավարության ս.թ. մարտի 19-ի որոշման, նոր կորոնավիրուսի կանխարգելման և տարածման դեմ պայքարի միջոցառումները շարունակելու նպատակով ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանի հրամանով մինչև ս.թ ապրիլի 14-ը ուսումնական հաստատություններում դադարեցված է ուսումնական գործընթացը։ Այս պահին քայլեր են ձեռնարկվում ուսուցման այլընտրանքային ձևերի և մեխանիզմների գործարկման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։ 

  «Առայժմ դասերն իրականացվում են ըստ հնարավորությունների, ուսուցիչներն օգտագործում են հեռավար ուսուցման տարբեր հարթակներ, մասնավորապես՝ Zoom.us, Google Classroom, «Քան» ակադեմիայի հարթակները ,Viber, Skype, WhatsUpp հավելվածները։

  ԿԳՍ նախարարությունը համագործակցում է հայաստանյան գործընկերների հետ, մշտական կապի մեջ է կրթության փորձագետների հետ.օրակարգում է տեղեկատվական միասնական հարթակ ստեղծելու հարցը։

  Նախարարությունն ուսուցիչներին օգնելու համար այժմ փաթեթներ է մշակում՝ ըստ առարկաների և դասարանների»,- ասված է հայտարարության տեքստում: