կարևոր
2210 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-22 16:55

Վրաստանը 1-ական անցակետ է թողնում ՀՀ-ի և Ադրբեջանի հետ

Վրաստանը 1-ական անցակետ է թողնում ՀՀ-ի և Ադրբեջանի հետ

Վրաստանի վարչապետի գլխավորած միջգերատեսչական կազմակերպչական խորհուրդը որոշում է ընդունել, որով Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան Վրաստան մուտք գործել միայն Սադախլոյի անցակետով՝ Հայաստանի կողմից և Կարմիր կամրջի անցակետով՝ Ադրբեջանի կողմից: Իսկ բեռնափոխադրումները թույլատրվում են առանց ընդհատումների սահմանային բոլոր անցակետերում: Այս մասին հաղորդում է տարածել Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Որոշումն ընդունվել է՝ երկրում էպիդեմիկ վիճակը գնահատելուց և առողջապահության ոլորտի մասնագետների հետ քննարկումներից հետո:

Հիշեցում՝

Վրաստանում
Վարակված՝ 54
Կարանտիում՝ 2956
Ստացիոնարում՝ 291
Դուրս գրված՝ 3


Վրաստանում մինչև ապրիլի 21-ը հայտարարված է արտակարգ դրություն: 
Տեղեկացնենք նաև, որ ԱՀԿ-ն փորձագետներ կուղարկի Վրաստանում առողջապահական համակարգին՝ կլինիկական կառավարման ոլորտում աջակցելու համար։