«Այս պահին 190 պացիենտներից 14-ը թոքաբորբ ունեն, նրանցից 6-ն ունի ինտենսիվ թերապիայի կարիք, քանի որ ունեն հարակից ուղեկցող հիվանդություններ»։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հավելելով, որ նրանք ինկուբացված չեն, վիճակը ծանր չէ, սակայն պահանջվում է մշտական հսկողություն, ինչն արվում է։
«Մյուս քաղաքացիները հատուկ բուժում չեն ստանում, միայն՝ ջերմիջեցնողներ։ Մի քանի օրից կլրանա մեր բազմաթիվ քաղաքացիների վարակվելու 14-րդ օրը, թեստեր կանենք ու առողջություն մաղթելով՝ կուղեկցենք նրանց իրենց բնակավայրեր»,- մանրամասնեց Արսեն Թորոսյանը։