Խորվաթիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով մայրաքաղաք Զագրեբում ավերածություններ կան: Երկրաշարժի հետևանքով տուժածներ չկան, հայտնում է Associated Press-ը։
5.3 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը Զագրեբից 7 կմ հեռավորության վրա է: Ստորգետնյա ցնցումներն սկսվել են տեղի ժամանակով առավոտյան 6:23-ին: