կարևոր
2198 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-22 15:47

190 դեպքից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ․ Ալինա Նիկողոսյան

 Հանրագումարով հաստատված 190 դեպքից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: Այս մասին տեղեկացնում է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ 

«Ինչպես հայտնել էի երեկ` 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Մնացած 6 պացիենտի սերտ կոնտակավորները ևս պարզված են»,- գրել է նա: