կարևոր
1990 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-22 15:20

Հայկական կարմիր խաչը սննդի և հիգիենայի մեկամսյա և եռամսյա փաթեթներ կտրամադրի 1400 քաղաքացիների

Հայկական կարմիր խաչը սննդի և հիգիենայի մեկամսյա և եռամսյա  փաթեթներ կտրամադրի 1400 քաղաքացիների

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ` «Հայկական կարմիր խաչ» կազմակերպությունը սննդի և հիգիենիկ պարագաների մեկամսյա և եռամսյա  փաթեթներ կտրամադրի աջակցության կարիք ունեցող 1400 քաղաքացիների: Այս մասին հայտնում են  ՀՀ կառավարությունից։

Շահառուները, հիմնականում, միայնակ տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք են, այդ թվում՝ սիրիահայ փախստականներ և հանրակացարաններում բնակվողներ։