ՌԴ Տամբովի մարզ տանող ավտոճանապարհին ուղևորատար ավտոբուսներ են բախվել: Այս մասին հայտնում է RT-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոբուսներից մեկը ուղևորվում էր Մոսկվայից Վոլգոգրադ, մյուսը՝ Մոսկվայից Սարատով: Ավտոբուսների վարորդները, խուսափելով բախումից, կորցրել են ղեկի կառավարումը, ինչից հետո ավտոբուսներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Ըստ նախնական վարկածի՝ ավտովթարի պատճառը եղել է եղանակային անբարենպաստ պայմանները: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Տարվում է հետաքննություն: