կարևոր
1501 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-22 15:05

Սպանություն Էջմիածնում. բնակարանում հայտնաբերվել է 53-ամյա տղամադու դի

Սպանություն Էջմիածնում. բնակարանում հայտնաբերվել է 53-ամյա տղամադու դի

Մարտի 22-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի «Չարենց» թաղամասում տղամարդու դի է հատնաբերվել: Այս մասին հաղորդում է  SHAMSHYAN.com-ը։

Ըստ լրատվամիջոցի՝  սպանվածը 53-ամյա Ն. Ավետիսյանն է։ Վերջինի գլխի վրա, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, կան հարվածի մի քանի հետքեր։ 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: