Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն ավարտել է կորոնավիրուսի դեմ պայքարում Իտալիայի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համար ավիացիոն խմբի ստեղծումը։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարության կայք էջը։
«ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի ցուցումների համապատասխան, Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ավարտին հասցրին անհրաժեշտ 9 ավիացիոն խմբի ստեղծումը, որոնք պետք է մասնագետներին և սարքավորումները տեղափոխեն Իտալիայի Հանրապետության` կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։
Իտալիայի Հանրապետություն կմեկնեն ութ բժիշկ-քույրական բրիգադներ, հագեցած՝ անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և գույքով:
Մոտ 100 մարդուց բաղկացած խմբում են Ռուսաստանի Պաշտպանության նախարարության առաջատար մասնագետները վիրուսաբանության եւ համաճարակաբանության բնագավառում, որոնք համաճարակների դեմ պայքարի միջազգային զգալի փորձ ունեն»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության տեքստում: