կարևոր
1947 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-22 13:36

Արդարադատության նախարարի առաջին տեղակալի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել․ Լուսինե Մարտիրոսյան

Հաշվի առնելով արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի՝ արտասահմանից վերադառնալու հանգամանքը և շփումների շրջանակը՝ պարոն Գրիգորյանը թեստ է հանձնել. արդյունքը՝ բացասական է, կորոնավիրուս չի հայտնաբերվել: Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախարարության վարչության պետ-մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը։

«ԶԼՄ-ների հարգելի՛ գործընկերներ

Հաշվի առնելով արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի՝ արտասահմանից վերադառնալու հանգամանքը և շփումների շրջանակը՝ պարոն Գրիգորյանը թեստ է հանձնել. արդյունքը՝ բացասական է, կորոնավիրուս չի հայտնաբերվել:

‼️Հ.Գ. Կրկին հորդորում եմ ԶԼՄ գործընկերներիս՝ սենսացիոն հրապարակում տեղադրելուց առաջ հիշել, որ մարդու արժանապատվությունը և բնակչության առողջությունը ավելի բարձր արժեքներ են, մանավանդ այս օրերին:

Առողջություն բոլորիս»,- գրել է Մարտիրոսյանը։