կարևոր
1749 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-22 12:33

ՀՀ 140 քաղաքացիները Վրաստանից տեղափոխվել են Հայաստան. Վրաստանում Հայաստանի դեսպանություն

Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում հնարավոր դարձավ Վերին Լարսի ռուսական հատվածում օրեր շարունակ գտնվող ՀՀ 140 քաղաքացիների՝ Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը (5 ավտոբուսներով և 4 միկրոավտոբուսներով): Այս մասին հայտնում եմ Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:

«Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում հնարավոր դարձավ Վերին Լարսի ռուսական հատվածում օրեր շարունակ գտնվող ՀՀ 140 քաղաքացիների՝ Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը (5 ավտոբուսներով և 4 միկրոավտոբուսներով): #Վրաստան'ում #ՀՀ դեսպանությունը համակարգել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների դիմավորման և մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները, նրանց տրամադրել է ուտելիք և առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև ապահովել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների մեկանգամյա կանգառի ախտահանման աշխատանքները։ Ընդգծենք, որ այս տեղափոխությունը կատարվել է բացառության կարգով»։