կարևոր
2771 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-22 11:06

Օլիմպիական խաղերի չեղարկումը կկործանի 11 հազար մարզիկի երազանք. Թոմաս Բախ

Օլիմպիական խաղերի չեղարկումը կկործանի 11 հազար մարզիկի երազանք. Թոմաս Բախ

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմա Բախի կարծիքով Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեղարկումը կկործանի հազարավոր մարզիչների երազանքները:
  
«Օլիմպիական խաղերի չեղարկումը կկործանի 11 հազար մարզիկի երազանք: Նման որոշում ընդունելը արդարացի չէր լինի: Խաղերի կազմակերպումը հսկայական ջանքեր, միջոցներ և ներդրում է պահանջում»,- Բախի խոսքերն է փոխանցում գերմանական Südwestrundfunk ռադիոն:

Ավելի վաղ, մի քանի Ազգային օլիմիական կոմիտեներ խնդրել էին ՄՕԿ-ին հետաձգել խաղերը:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրներից մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մարզաձևերում: Հեռավոր 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը: Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: Ջահը վերևից հիշեցնում էսակուրայի ծաղիկ: Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեր դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվելեն երեք խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Մինչ այս ամենաշատ Օլիմպիական խաղեր հյուրընկալել էր Լոնդոնը (1908, 1948, 2012):