կարևոր
1504 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-22 11:03

Հորդորում և պահանջում ենք զերծ մնալ բանակի անունը շահարկելուց․ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Վերջին շրջանում, պայմանավորված Հայաստանի Հանրապետություն կորոնավիրուսի ներթափանցմաբ ու տարածմամբ, արտերկրի որոշ հասարակական շրջանակներ կազմակերպում են դրամահավաքի զանազան միջոցառումներ՝ նշելով, որ ողջ հասույթը մտադիր են ծախսել բանակի բժշկական կարիքների համար, ինչն անթույլատրելի է: Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, հորդորելով  և պահանջելով  զերծ մնալ նմանատիպ միջոցառումներ կազմակերպելուց և բանակի անունը շահարկելուց:

«Հավաստիացնում ենք, որ Զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ քանակի նյութերով ու պարագաներով և հավելյալ օգնության կամ աջակցության կարիք չունեն:

Խնդրում ենք ձեռնպահ մնալ պաշտպանության նախարարության անունից կամ նախարարության համար ներկայացվող որևէ դրամահավաքության մասնակցությունից:

Կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով բացվել է գանձապետական հաշիվ:

Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947»,- ասված է կենտրոնի տարածած հայտարարության տեքստում: