կարևոր
1135 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-22 11:17

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարս բաց է բեռնատարների համար

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարս բաց է բեռնատարների համար

Մարտի 22-ի ժամը 08:17-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքներում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: