կարևոր
1006 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-22 09:51

Հրդեհ Ոսկեհասկ գյուղում

Հրդեհ Ոսկեհասկ գյուղում

Մարտի 21-ին, ժամը 14:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում տուն է այրվում : 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 8-րդ փողոցի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:59-ին, մարվել՝ 16:46-ին: Այրվել է տունն ամբողջությամբ (մոտ 50 քմ):