ԱՀ ԿԸՀ մամլո ծառայության փոխանցմամբ՝ ժամկետի ավարտի դրությամբ ինքնաբացարկ չի ներկայացվել:
Այսպիսով՝ մարտի 31-ի համապետական ընտրություններին մասնակցելու են Հանրապետության նախագահի 14 թեկնածու, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություն և 2 կուսակցությունների դաշինքներ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 31-ի ընտրությունների քվեաթերթիկների նմուշները. Հանրապետության նախագահի ընտրությունների քվեաթերթիկը կլինի վարդագույն (թղթի չափսը` 297մմ x 210մմ), իսկ Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկը կունենա սպիտակ գույն (թղթի չափսը` 200 մմ x 420 մմ)` երկու գույնի հատուկ ջրաներկի պաշտպանմամբ:
Տեղեկացնենք նաև, որ այսօրվա դրությամբ դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ-ում հավատարմագրվել են 14 հասարակական կազմակերպություններ` 807 ներկայացուցիչների ընդգրկմամբ, ինչպես նաև 37 զանգվածային լրատվամիջոցների 197 ներկայացուցիչներ: