Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների լուսանկարը և շնորհակալություն հայտնել նրանց անձնուրաց աշխատանքի համար։
«Մեր ժամանակի հերոսները։ Շնորհակալություն եմ հայտնում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցներին, ովքեր այս շաբաթ հոգ են տարել նաև մի քանի ֆրանսիացի պացիենտների նկատմամբ»,-գրել է դեսպանը։