կարևոր
1407 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-21 17:51

Քոչարյանի փաստաբանները խնդրել են անձնական երաշխավորության միջոցի քննությունը մակագրել այլ դատավորի

Քոչարյանի փաստաբանները խնդրել են անձնական երաշխավորության միջոցի քննությունը մակագրել այլ դատավորի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հովհաննես Խուդոյանը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին՝ խնդրելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդության քննարկումը մակագրել այլ դատավորի։  Այս մասին հայտարարություն է տարածել Քոչարյանի փաստաբանական թիմը։

Դատական նիստը, որը նշանակված էր մարտի 17-ին, չի կայացել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառով։ Ավելի ուշ, հայտնի է դարձել, որ Դանիբեկյանը վիրահատություն է տարել։

Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Պաշտպանի դիմումի պատասխանը հայտնի կլինի երկուշաբթի՝ մարտի 23-ին։