Կորոնավիրուսի համավարակի էպիկենտրոնում՝ Իտալիայում, հարբած ռուս կինը որոշել է կատակել ու միտումնավոր հազալ ոստիկանների ուղղությամբ:
Դեպքը տեղի է ունեցել Միլանի երկաթուղային կայարանում, որտեղ կնոջը կանգնեցրել էին պարտադիր բուժզննում անցնելու համար: Milano Today-ի հաղորդմամբ՝ կատակի պատճառով Ռուսաստանի 50-ամյա քաղաքացուն բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք, տուգանել ու բացատրական աշխատանքներ տարել: