կարևոր
2244 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-21 16:11

ԿԳՄՍ նախարարը ծնողական ժողով է հրավիրել

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն աշակերտների ծնողներին մարտի 22-ին հրավիրում է ժողովի` ֆեյսբուքյան իր էջի ուղիղ միացմամբ: Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ:

«Հարգելի ծնողներ, կրթության վերաբերյալ ասելիք կա: Վաղը ժամը 17:00-ին խնդրում եմ միանալ համազգային ծնողական ժողովի` այս էջի լայվի ընթացքում»,-գրել է նախարարը: