կարևոր
1101 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-21 16:53

ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը «Թվիթեր» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում երեք հաջորդական գրառում է հրապարակել, որոնք վերաբերում են նոր կորոնավիրուսի պայմաններում առողջ կենսակերպի կանոններին՝ տանը մնացող մարդկանց համար։

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշում է, որ մարդկանց ամենօրյա կենսաձևում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ, և այդ համատեքստում հարկ է լուրջ ուշադրություն դարձնել ֆիզիկական ու հոգեբանական առողջության խնդիրներին։ Առողջապահության համաշխարհային կազմակերությունը նոր իրողությունների պայմաններում խորհուրդ է տալիս․

«Անցնել առողջ և սննդարար դիետայի, ինչը կօգնի, որ իմունային համակարգը լիարժեք գործի, սահմանափակել ալկոհոլի և շաքարային ըմպելիքների օգտագործումը, չծխել, քանի որ ծխելը մեծացնում է այլ հիվանդությունների զարգացման ռիսկը, մանավանդ նոր կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում, լսել երաժշտություն, գիրք կարդալ  խաղեր խաղալ, փորձել չափից դուրս շատ նորություններ չկարդալ ու չդիտել, եթե դա ձեր մոտ տագնապ է հարուցում։ Ստանալ  վիրուսի մասին տեղեկությունները միայն վստահելի աղբյուրներից օրը մեկ կամ երկու անգամ»,-գրել է Գեբրեյեսուսը։

ԱՀԿ պաշտոնյան գրառումներն ամփոփել է տանը մնալու կոչով։