կարևոր
1907 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-21 15:28

Այսպես ենք շնորհավորում ժամանակավորապես մեկուսացված մեր հայրենակցի ծննդյան օրը․ Նարեկ Վանեսյան

Առողջապահության կազմակերպիչ, բժշկական որակի մասնագետ Նարեկ Վանեսյանը ֆեսյբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրառմամբ շնորհավորել է մեկուսարաններից մեկում գտնվող մեր հայրենակցի ծննդյան 33-րդ տարեդարձը։

«Մեկուսարաններից մեկում, որտեղ ես եմ ղեկավարում, թիմով այ այսպես ենք շնորհավորում մեր ժամանակավորապես մեկուսացված հայրենակցի ծննդյան օրը»,- գրել է Վանեսյանը։

Վերջինս չի նշում, թե որ բժշկակական հաստատությունում է արվել նկարահանումը։ Բայց ամենայն հավանականությամբ, այն արվել է ոստիկանության հոսպիտալում, որի լուծարման մասին որոշում կայացվել էր 2020 թվականի հունվարին։ նարեկ Վանեսյանն այս հաստատությունում պաշտոն չի զբաղեցնում, բայց ամենայն հավանականությամբ կոորդինացնում է մեկուսացման աշխատանքը։ Նա նախկինում ղեկավարել է Իջեւանի բժշկական կենտրոնը, ապա Արսեն Թորոսյանի նախարարության շրջանում նշանակվել էր «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» տնօրեն, բայց պաշտոնազրկվել էր Բժկական համալսարանում ծագած սկանդալային պատմությունից հետո։