կարևոր
939 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-21 15:14

Երևանի քաղաքապետարանում ընդունում են, որ տրանսպորտի վիճակը վատթար է, բայց ոչ կոլապսային

Երևանի քաղաքապետարանում ընդունում են, որ տրանսպորտի վիճակը վատթար է, բայց ոչ կոլապսային

Երևանում արտակարգ դրության պայմաններում քաղաքային տրանսպորտի վիճակը վատթար է, սակայն ոչ կոլապսային: Կոլապսային, ծայրահեղ դեպքերի համար քաղաքն ունի ռեզերվային ավտոբուսներ: Այս մասին ասուլիսում հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը` անդրադառնալով հարցին, թե Երևանի քաղաքային իշխանությունը որքանով է պատրաստ հնարավոր տրանսպորտային կոլապսին և ինչ այլընտրանքային տարբերակ կա քաղաքացիների փոխադրումը կազմակերպելու համար, եթե մասնավոր փոխադրողները դադարեցնեն աշխատանքը:

«Եթե հանկարծ այդպիսի իրավիճակի հասնենք, ապա Երևանի քաղաքային համայնքի ենթակայության տակ գտնվող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ունի ռեզերվային ավտոբուսներ: Այդ ավտոբուսները պահվում են հենց կոլապսային ծայրահեղ իրավիճակներից խուսափելու համար: Մենք, իհարկե, հիմա տրանսպորտի հետ կապված ունենք լարված և վատթար վիճակ, բայց կոլապսից հեռու ենք»,-ասաց Կարապետյանը:

Նա վստահեցրեց` այն դեպքերում, երբ մասնավոր փոխադրողները դադարեցնում են իրենց գործունեությունը, նաև այդ ռեզերվի միջոցով աշխատանքը վերականգնվում է: