կարևոր
2320 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-21 14:55

Վրաստանում մեկ ամսով արտակարգ դրություն է հայտարարվել

Վրաստանում մեկ ամսով արտակարգ դրություն է հայտարարվել

Մեկ ամսով արտակարգ դրություն է հայտարարվել Վրաստանում, որտեղ կորոնավիրուսով վարակման 47 հաստատված դեպք կա:

Երկրում մի քանի օր է՝ չեն գործում ուսումնական հաստատությունները, ժամանցի կենտրոնները, մարզասրահները: Մարտի 18-ից Վրաստանը փակել էր նաեւ բոլոր սահմանները եւ երկու շաբաթով արգելել բոլոր օտարերկրացիների մուտքը երկիր:

Վարչապետ Գիորգի Զախարիան ասել է՝ բոլոր այն կանխարգելիչ միջոցները, որոնք մինչ այժմ խորհրդատվական բնույթ էին կրում, դառնում են պարտադիր: Արտակարգ դրությամբ ահմանափակվում են ավելի քան 10 մարդու մասնակցությամբ հավաքները: Մարտի 21-ից Վրաստանը նաեւ դադարեցնում է ավիահաղորդակցությունը բոլոր ուղղություններով: Կոշտ միջոցների էլ են մտադիր դիմել: Օրինակ՝ Վրաստանի կառավարությունն իրավունք է ստանում սահմանափակել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքը եւ օգտագործել ունեցվածքն ու նյութական ռեսուրսները: Վարչապետը նախազգուշացրել է՝ արտակարգ դրության ռեժիմը խախտողները վարչական պատասխանատվության կենթարկվեն: Ֆիզիկական անձինք՝ 300 լարի, իրավաբանական անձինք՝ 15000 լարի տուգանք պետք է վճարեն: