կարևոր
959 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-21 13:10

Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն շարունակում է նախապատրաստվել հուլիսին մեկնարկող խաղերին

 Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն շարունակում է նախապատրաստվել հուլիսին մեկնարկող խաղերին

 Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն շարունակում է նախապատրաստությունը 32-րդ ամառային խաղերի համար: Լուրը հաղորդում է ճապոնական «Kyodo» լրատվական գործակալությունը։

«Կազմակերպիչները նախապատրաստվում են խաղերին, որոնք մեկնարկելու են հուլիսին»,-գրում է լրատվականը հաղորդելով, որ դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրներից մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մարզաձևերում:

 Հիշեցնենք, որ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Ճապոնիայի մայրաքաղաքը:
1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը: