կարևոր
1869 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-21 12:27

Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1900 կրակոց

Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1900 կրակոց

Մարտի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 250 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 1900 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

 ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: