Մարտի 21-ին՝ ժամը 07։00-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 160.8 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 61-ամյա Հովհաննես Հ-ի վարած «Կամազ» և Սյունիքի մարզի բնակիչ՝ 59-ամյա Բորիս Ա-ի վարած Վազ 2107 մակնիշների ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «07»-ի վարորդ Բորիս Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։
Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը՝ վթարի պատճառը եղել է մառախուղը․ վատ տեսանելիության հետևանքով «Կամազ»-ի վարորդը չի նկատել, թե ինչպես է դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։