կարևոր
857 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-21 10:17

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. մեքենան 200 մետր գլորվել է անդունդը

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. մեքենան 200 մետր գլորվել է անդունդը

Մարտի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 20:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Ալբերտ Սարգսյանը իր վարած Renault մակնիշի 26 ԼՏ 652 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ «Արծվի թևեր»-ի մոտ՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվել և կողաշրջված վիճակում հայտնվել է անդունդում:

Shamshayn.com-ի տեղեկություններով վթարի հետևանքով վարորդը, ում մոտ 200 մետր անդունդից հատուկ ճոպանների ու պատգարակի միջոցով դուրս են բերել օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: