կարևոր
1120 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-21 09:48

Երևանի Կոնդ թաղամասում տեղի է ունեցել մասնակի փլուզում

Երևանի Կոնդ թաղամասում տեղի է ունեցել մասնակի փլուզում

Մարտի 20-ին, ժամը 20:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոնդ թաղամասում գտնվող նախկին մզկիթում (ներկայումս բնակելի շինություն) տեղի է ունեցել մասնակի փլուզում, տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ փլուզվել է Ռուսթավելու փողոցում գտնվող շինության երկրորդ հարկի չբնակեցված հատվածի կիսաքանդ պատը և թափվել ճանապարհի երթևեկելի հատված (մոտ 1 խմ):

Փրկարարները սահմանազատել են տարածքը: