կարևոր
814 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-21 09:42

Համավարակը Boeing-ի բաժնետերերին զրկել է շահաբաժիններից

Համավարակը Boeing-ի բաժնետերերին զրկել է շահաբաժիններից

Boeing ընկերությունը համավարակի ֆոնին ստեղծված ճգնաժամի պատճառով դադարեցնում է շահաբաժինների (դիվիդենդ) վճարումն իր բաժնետերերին։ Այս մասին ասվում է ավիակոնցեռնի կայքում։

Բացի այդ, մինչև տարվա վերջ սառեցվում են կոնցեռնի գլխավոր տնօրեն Դևիդ Կելհունի և տնօրենների խորհրդի նախագահ Լարի Քելների աշխատավարձերը։

Նշվում է, որ ընկերությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները՝ ստեղծված պայմաններում արտադրության և  մատակարարումների շղթան ապահովելու համար։