կարևոր
1106 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-21 09:20

«Վալենսիայի» պաշտպան Գարայի կինը համավարակով վարակված ամուսնուն անակնկալ է մատուցել

«Վալենսիայի» պաշտպան Գարայի կինը համավարակով վարակված ամուսնուն անակնկալ է մատուցել

Տամարա Գորոն՝ «Վալենսիայի» պաշտպան Էզեկիել Գարայի կինը, շնորհավորել է ամուսնուն Հայրերի օրվա առթիվ: 33-ամյա ֆուտբոլիստի մոտ մի քանի օր առաջ կորոնավիրուս էր ախտորոշվել:

«Մենք այս օրը կցանկանայինք բոլորովին այլ կերպ նշել, բայց այն, ինչ ծրագրում ես, միշտ չէ, որ կատարվում է: Մենք այս տարին այնքան էլ լավ չսկսեցինք: Բայց մի՞թե մենք երբևէ հանձնվել ենք. ո՛չ: Հենց այդ պատճառով էլ մենք այսպիսի հիանալի ընտանիք ենք ստեղծել: Սիրելի՛ս, ես միշտ ասել եմ քեզ՝ դու արժանի ես քո երեխաների սիրուն, և մենք նորից բոլորս միասին կհաղթահարենք դժվարությունները: Իսկ մինչ այդ, արի ուտենք այս թխվածքը, որը քեզ համար եմ պատրաստել: Շնորհավոր Հայրերի օրը: Մենք քեզ շատ ենք սիրում»,- գրել է Գորոն Instagram-ի իր էջում: