«Այս պահին ունենք թոքաբորբի՝ ռենտգենով հաստատված 11 դեպք, որոնցից միայն 3-ին է անհրաժեշտ ինտենսիվ թերապիա։ Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Ունենք 600-ից ավելի մեկուսացված մարդ»։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հավելելով․
«Քանի որ ունենք հաստատված դեպքերի աճ, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը այլևս միակը չէ, որտեղ որ մեր քաղաքացիները գտնվում են կամ բուժում են ստանում։ Մենք ունենք շուրջ հինգ բուժհաստատություն ևս երկու մարզային բուժհաստատությունում կան հատուկենտ պացիենտներ։ Հիվանդանոցների թիվը միգուցե աճի, իհարկե հնարավոր է, որ ընթացքում ռազմավարությունը փոխվի։ Այն քաղաքացիները, ովքեր ունեն որոշակի սիմպտոմներ գտնվում են Նորքի հիվանդանոցում, ովքեր չունեն՝ այլ հիվանդանոցներում»,- նշեց առողջապահական գերատեսչության ղեկավարը։