կարևոր
1240 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-20 23:18

Վիեննայից Երևան է ժամանել 14 ՀՀ քաղաքացի

Մարտի 20-ին Wizz Air ավիաընկերությունն իրականացրել է Վիեննա-Երևան-Վիեննա ուղղությամբ առաջին չվերթը։ Այս մասին Yerkirmedia.am-ը տեղեկանում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջից:

 «Վիեննայից Երևան են ժամանել 14 ՀՀ քաղաքացի, իսկ Երևանից Վիեննա մեկնել Ավստրիայի 8 քաղաքացի։
Միևնույն ժամանակ ցանկանում ենք շնորհավորել մեր նոր գործընկերներին առաջին չվերթի կապակցությամբ»,- ասված է հայտարարությունում: