կարևոր
1772 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-20 22:26

ԶՈՒ-ում գրանցվել է ինֆեկցիոն հիվանդությունների ամենացածր ցուցանիշը վերջին 10 տարում

ԶՈՒ-ում գրանցվել է ինֆեկցիոն հիվանդությունների ամենացածր ցուցանիշը վերջին 10 տարում

Զինված ուժերում կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումները կտրուկ նվազեցրել են սուր շնչառական հիվանդությունների ցուցանիշը։ Մարտի 20-ի մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։

«Դա պայմանավորված է նրանով, որ դրսից ներս, ներսից դուրս շարժը չկա։ Ինֆեկցիոն հիվանդությունները բնորոշ են նրանով, որ մեծ կոլեկտիվներում և փոքր տարածքներում շատ հեշտ տարածվում են։ Արձակուրդների չտրամադրումը, քաղաքացիական անձանց կտրուկ արգելումը, զինվորներին սննդամթերքի ուղարկելը արգելելը և այլ միջոցառումների կտրուկ դադարեցումը բերեց նրան, որ այժմ զինված ուժերում վերջին տասը տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է գրանցվել և հիվանդացության, և ինֆեկցիոն հիվանդությունների առումով»,- ընդգծեց Օհանյանը։