կարևոր
746 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-20 21:31

Մինչ այժմ ԶՈՒ-ում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել․ զորամասերը խիստ վերահսկողության տակ են

Մինչ այժմ ԶՈՒ-ում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել․ զորամասերը խիստ վերահսկողության տակ են

Զիված ուժերում մարտի 20-ի ժամը 19։00-ի դրությամբ կորոնավիրուսի վարակման որևէ դեպք չի արձանագրվել։ Մարտի 20-ի մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը՝ ներկայացնելով ՀՀ ԶՈՒ-ում իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները։

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետը նշեց, որ ժամկետային զինծառայողների դեպքում կարողանում են խիստ վերահսկել՝ դադարեցնելով արձակուրդները, շփումները դրսի հետ, ինչ վերաբերում է մնացածին՝ սպաներին, ենթասպաներին, պայմանագրային զինծառայողներին, ապա նրանց հորդորել են հարավորինս նվազեցնել շփումները դրսի հետ։

 «Ժամը 19։00-ի դրությամբ որևիցե դեպք չունենք։ Շատ խիստ ենք ամեն ինչի նկատմամբ, շատ խիստ վերահսկում ենք, և յուրաքանչյուր ահազանգի դեպքում պատրաստ ենք շատ արագ կատարել մեր առջև դրված խնդիրները»,- ընդգծեց Օհանյանը։

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի խոսքով՝ փետրվարի 25-ին զինված ուժերի ղեկավար կազմի խորհդակցությունից հետո որոշում էր կայացվել զինված ուժերում մի շարք միջոցառումների իրականացում, որոնց արդյունքում զինված ուժերը անցան խիստ հակահամաճարակային ռեժիմի։

«Բոլոր զորամիավորումներում և զորամասերում բժշկական ծառայությունն անցավ ուժեղացված աշխատանքային իրավիճակի և, ի լրումն զինված ուժերում կիրառվող միջոցառումների, կրկնապատկվեցին այն ջանքերը, որոնք ամենօրյա գործողությունների ընթացքում իրականացնում է բժշկական ծառայությունը։ Զորամասերում արգելվեց ժամկետային զինծառայողների արձակուրդների տրամադրումը՝ բոլոր կարգի արձակուրդները՝ ներառյալ վերականգնողական արձակուրդները։ Թույլատվեց միայն օրենքով սահմանված կարգով մեկ տեսակ արձակուրդ՝ մերձավորների մահվան կամ հարսանիքի կապակցությամբ արձակուրդ»,- ասաց Օհանյանը։

Ըստ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի՝  հորդորվել է զինված ուժերի պայմանագրային կազմին արձակուրդների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքը չլքել։

«Հայաաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող զինծառայողները վերցվել են վերահսկողության ներքո, ովքեր ուսում էին անցնում տարբեր երկներում, ինչպես նաև նրանք, ովքեր գտնվում էին արձակուրդում։ Վերադառնալուց հետո բոլորը հաշվառվել են և ամենօրյա մոնիթորիգի միջոցով իրականացնում ենք համապատասխան միջոցառումներ»,-հավելեց Օհանյանը։

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետը հայտնեց նաև,որ Պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի անմիջական միջնորդությամբ՝ զինված ուժերում առկա համաճարակային միջոցառումները իրականացնելու համար նախատեսված պարագաները և ծախսվող նյութերի պաշարները ավելացվում են, պահեստավորում են, անհրաժեշտ քանակը տրամադրվում են զորամասերի և զորամիավորումներին։