կարևոր
1426 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-20 21:15

Կորոնավիրուսի համավարակի ընթացքում՝ կառավարությունները պետք է նպաստեն եւ պաշտպանեն տեղեկատվության հասանելիությունն ու ազատ հոսքը

Կորոնավիրուսի համավարակի ընթացքում՝ կառավարությունները պետք է նպաստեն եւ պաշտպանեն տեղեկատվության հասանելիությունն ու ազատ հոսքը

«Կորոնավիրուսի համավարակի ընթացքում՝ կառավարությունները պետք է նպաստեն եւ պաշտպանեն տեղեկատվության հասանելիությունն ու ազատ հոսքը»,-նման հայտարարությամբ են հանդես եկել ԵԱՀԿ մեդիայի ազատության հարցերով ներկայացուցիչը, ՄԱԿ-ի խոսքի ազատության հարցերով եւ Մարդու իրավունքների միջ-ամերիկյան հանձնաժողովի հատուկ զեկուցողները:

Հայտարարության մեջ ասվում է, որ ճգնաժամի պայմաններում առանցքային կարեւորություն ունի ինտերնետի հասանելիությունը, եւ կառավարությունները պետք է զերծ մնան սահմանափակումներ մտցնելուց: Իսկ հրապարակումների հեռացումը կամ գրաքննությունը կարող է կիրառվել միայն այն դեպքերում, երբ դա համապատասխանում է անհրաժեշտության եւ համաչափության չափանիշներին: Համավարակին վերաբերող տեղեկատվությունը քրեականացնելու ցանկացած փորձ բացասական ազդեցություն է ունենալու խոսքի ազատության վրա: Կառավարությունները պետք է նաեւ հավաստի տեղեկություններ տրամադրեն՝ հակազդելով պանդեմիայի մասին կեղծ լուրերին: