կարևոր
987 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-20 21:05

ԱԺ արտահերթ նիստ(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազգային ժողովի նիստի օրակարգում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների իրականացումն է, որով պատասխանատվություն կսահմանվի մեկուսացման և ինքնամեկուսացման անհրաժեշտություն ունեցող և դրանց չհետևող անձանց նկատմամբ։

Առաջարկվող փոփոխությունները ներառում են . «10. Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով»:

Առաջարկվող լրացումներն օրենքում ներառում են. «11. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հիսնապատկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով»: