կարևոր
1929 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-20 20:41

ԿԳՄՍ ենթակայության տակ գտնվող փակված մշակութային կենտրոնների աշխատակիցները կվարձատրվեն

ԿԳՄՍ ենթակայության տակ գտնվող փակված մշակութային կենտրոնների աշխատակիցները կվարձատրվեն

Արտակարգ դրության պայմաններում փակված մշակութային կենտրոնների աշխատակիցները վարձատրվելու են։ Մարտի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարություnյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք վարձատրվելու են մշակութային կենտրոնների աշխատակիցները։

«Նախարարությանը կից մշակութային հաստատությունների առումով այդ հարցը լուծված է»,- ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մշակութային կենտրոններին, նախարարը նշեց, որ այդ հարցի շուրջ դեռ քննարկում չի ունեցել քաղաքապետի և փոխքաղաքապետի հետ, բայց ենթադրում է, որ այն նույնպես լուծված է։