կարևոր
1553 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-20 20:37

Արտաշատի ոստիկանները գողության դեպք են բացահայտել․ կասկածյալը ձերբակալվել է(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փետրվարի 20-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արտաշատի Արարատյան փողոցում գործող մի ընկերությունից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ փետրվարի 15-ից 20-ը ընկերության տարածքից գողացել են շարժիչներ, էլեկտրահաղորդիչների անջատիչներ և մալուխ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ուսումնասիրել էին տարածքը, կազմել համապատասխան արձանագրություններ:

Գողության փաստով հարուցվել էր քրեական գործ:

Իրավապահները գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց արդյունքում դեպքից շաբաթներ անց տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Արարատի մարզի Շահումյան գյուղի 62-ամյա մի բնակիչ:

Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո մարտի 19-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին:

62-ամյա տղամարդը ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:

Գողոնը մասամբ առգրավվել է:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: