կարևոր
1846 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-20 20:07

Կապարոսը հնարավոր է համարում Ազգերի լիգայում խմբում առաջին տեղը զբաղեցնելը

Կապարոսը հնարավոր է համարում Ազգերի լիգայում խմբում առաջին տեղը զբաղեցնելը

 Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ մարզիչ, իսպանացի Խոակին Կարաոսը մեծ հույսեր ունի Ազգերի լիգայի առաջիկա մրցաշարից:

«Ազգերի լիգայում շատ մրցակցային խմբում ենք, որում հնարավոր է զբաղեցնել առաջին տեղը, բայց շատ կարևոր է առաջ շարժվել, քայլ առ քայլ: Ինձ համար ամենակարևոր հանդիպումը սպասվող հաջորդ խաղն է»,-ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում ասել է Կապարոսը:

Մարտի 3-ին` Ամստերդամում, կայացավ ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի խմբային փուլի վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանի ազգային հավաքականը, որն ընդգրկված է C լիգայում, 2-րդ խմբում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի, Վրաստանի և Էստոնիայի ազգային ընտրանիների հետ: Կապարոսի գլխավորած թիմն առաջին հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 5-ին արտագնա խաղում մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի հետ: